Օրը սահադաշտում. ՏՏ ջոկատ

Երեքշաբթի առավոտյան բոլորս հավաքվեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ավագ դպրոցում և ոտքով շարժվեցինք դեպի գեղասահքի մարզադպրոց։ Ամբողջ քայլքի վրա ծախսել ենք ութսուն րոպե ժամանակ և կատարել ենք, ըստ մոտավոր հաշվարկների, 7740 քայլ։ Սահադաշտում շատ լավ էր, այնտեղ բոլորս իրար հետ սահում էինք, որոշների մոտ առաջին անգամն էր և նոր էին սովորում։ Այնտեղ ոչ միայն մեր հունվարյան ջոկատի խումբներ էր, այլ կաին կրթահամլրիրց այլ ջոկատներ։ Երբ մեր ժամանակը լրացավ, մենք սահադաշտից դուրս եկանք և իրար հետ զրուցելով, ոտքով վերադարձանք կրթահամալիր։ Ճանապարհին մտանք Grand Candy՝ ընդմիջում անելու։ Ինձ համար այս օրը շատ հետաքրքիր էր, քանի որ ես սահադաշտում սահել շատ եմ սիրում, և որ այնտեղ իմ սիրած մարդկանց հետ էի։

Նկարաշար՝

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы